Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Կեցվածքը պահպանեք մանկուց

Կեցվածքը պահպանեք մանկուց

Երեխաների մոտ ամենատարածված  օրթոպեդիկ հիվանդություններից մեկը  սկոլիոզն է` ողնաշարի ծռումը: Մեր օրերում յուրաքանչյուր 20-րդ երեխայի մոտ ախտորոշվում է սկոլիոզ: Ցավոք, ծնողները երեխայի ողնաշարը շտկելու միջոցառումներ են ձեռնարկում միայն այն ժամանակ, երբ շեղումներն արդեն խիստ ընդգծված  ու նկատելի են դառնում: Սակայն հարկ է նշել, որ այդ փուլում սկոլիոզը բուժելը միշտ չէ, որ հնարավոր է:

Ինչո՞ւ է սկոլիոզ առաջանում

Սկոլիոզը հենաշարժողական ապարատի հիվանդություն է, որին բնորոշ  է ողնաշարի ծռումը դեպի կողային հատված: Այն կարող է լինել բնածին ու ձեռքբերովի: Բնածին սկոլիոզի պատճառը ներարգանդային զարգացման խանգարումն է: Այսինքն` կինը հղիության ժամանակ չի ստացել այս կամ այն սննդարար նյութը բավարար քանակությամբ կամ հիվանդացել է վարակիչ հիվանդությամբ: Նույնիսկ կնոջ կոնքի ձևը կարող է պտղի մոտ սկոլիոզի ձևավորման պատճառ դառնալ:

Իսկ ձեռքբերովի սկոլիոզը կարող է տարբեր հիվանդությունների հետևանքով առաջանալ, ասենք` թոքախտի, ռախիտի, պոլիոմելիտի կամ պարզապես ողնաշարային վնասվածքի: Սկոլիոզի առաջացման պատճառ կարող է դառնալ հարթաթաթությունը,  դպրոցականների մոտ` նստարանի առջև սխալ դիրքը, չափազանց  ծանր ուսապայուսակները, ուսերին ծանրության անհավասարաչափ բաշխումը: Սկոլիոզ է առաջանում նաև ոտքերի տարբեր երկարություն ունեցողների մոտ:

Սակայն հաճախ սկոլիոզը լինում է իդիոպաթիկ, այսինքն` հիվանդության առաջացման պատճառը մնում է անհայտ: Ամեն ինչ ենթադրվում է, սակայն ոչինչ վստահ ասել հնարավոր չէ: Իսկ ծնողները պետք է ուշադրություն դարձնեն`

    ուսերի բարձրության տարբերությանը, թիակներից մեկի դուրս թռչելուն (մեկը մյուսից տարբերվում է), ոչ համաչափ գոտկատեղին. մի կողմից անկյունավոր է, մյուսից`  ասես  ուռուցիկ: Այդուհանդերձ, ախտորոշել կարող է միմիայն բժիշկը:

Ի՞նչ հետևանքներով է հղի սկոլիոզը, եթե ժամանակին չբուժվի

Առաջին հերթին, իհարկե, գեղագիտական կողմն է: Բնական է, որ ոչ գեղեցիկ կեցվածքը չի զարդարի ոչ ոքի ու կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների: Դա գեղագիտական առումով: Մինչդեռ սկոլիոզը կարող է  առողջական բազում խնդիրներ ծնել. նյարդերի ճզմում, ցավ թիկունքում, ներքին օրգանների ֆունկցիայի խանգարում ևն: Դրա համար է կարևորվում այս շեղման բուժումը վաղ տարիքից, քանի որ սկոլիոզը զարգացող հիվանդություն է: Բժշկի հիմնական խնդիրը հիվանդության զարգացումը կանխելն է, իսկ ժամանակին ախտորոշվելու դեպքում այն լրիվ բուժելու, վերացնելու շանսերը մեծանում են: Իսկ եթե բժշկին դիմում է արդեն հասուն մարդը, որի խնդիրն արդեն տարիների պատմություն ունի, ապա բժիշկը կարող է բարելավել հիվանդի կյանքի որակը, օգնել ազատվելու թիկունքի ցավերից, կասեցնել հիվանդագին վիճակը, սակայն սկոլիոզը  վերացնել այլևս անհնար է:

Սկոլիոզի բուժման համար բժիշկը հաշվի է առնում մի քանի գործոն. հիվանդի տաիրքը, սկոլիոզի տեսակը (բնածին, ձեռքբերովի), հիվանդության բարդության աստիճանը: Գոյություն ունեն կոնսերվատիվ և վիրաբուժական մեթոդներ. վերջինը կիրառվում է ամենաբարդ  դեպքերում, երբ բնածին ծռում է լինում: Կոնսերվատիվ մեթոդներից է, օրինակ` բուժական ֆիզկուլտուրան, մարմնամարզությունը, օստեոպաթիան, մանուալ թերապիան:

Սկոլիոզը երկու բաղադրիչից է կազմված` կառուցվածքային ու ֆունկցիոնալ: Կառուցվածքային սկոլիոզ նշանակում է ողների ձևախախտում, իսկ ֆունկցիոնալը` ջլերի ու մկանների փոփոխություն է նշանակում: Բուժման կոնսերվատիվ միջոցներն ուղղված են թուլացած մկանների ամրապնդմանը կամ էլ  հակառակը` լարված մկանների թուլացմանը, կոնքի շտկմանը: Պարտադիր նշանակվում է մերսում և լողավազան: Կարող է նաև ֆիզիոթերապիա ցուցվի (մկանների էլեկտրախթանում): Ամեն դեպքում, սկոլիոզը պետք է բուժել համալիր կերպով, քանի որ բուժման մի տեսակին նախապատվություն տալով` խնդիրը չի լուծվի:

Հաճախ կոնսերվատիվ բուժման ժամանակ  հատուկ կորսետներ են կիրառվում, սակայն դա բավականին վիճելի հարց է, որովհետև ճիշտ է` այն օգնում է շտկելու ողնաշարը, սակայն թուլացնում է մկանային բնական կորսետը, ինչը կարող է հետագայում հանգեցնել էլ ավելի ծռման:

Իսկ ինչ վերաբերում է   սկոլիոզի օստեոպաթիկ մեթոդին, ապա դա ենթադրում է ողնաշարի վրա մեղմ ներգործություն: Դա անցավ բուժում է, բուժման հիմնական «գործիքը» բուժող մասնագետի ձեռքերն են: Այս մեթոդի նպատակը կրկին մկանների խթանումն է կամ թուլացումը, մկանների նյարդային կարգավորման բարելավումը, կոնքի շտկումը:

Սկոլիոզի բուժումը տևական բնույթ ունի: Սովորաբար այն իրականացվում է կուրսերով և անպայմանորեն  համաձայնեցվում է կոնսերվատիվ բուժման մյուս մեթոդների հետ: Հիվանդության բուժման ժամանակը կախված է հիվանդության բարդությունից:

Իսկ թե երբ է անհրաժեշտ դիմել օստեոպաթին, թերևս ճիշտ կլինի ասել` անմիջապես, խնդիրը հայտնաբերելուց հետո: Վաղ շրջանում դիմելու դեպքում, ինչպես և ցանկացած հիվանդության դեպքում, բուժման հավանականությունը խիստ մեծանում է:

Իսկ սկոլիոզից խուսափելու համար հարկավոր է հետևել, որ սնունդը լինի լիարժեք` հարուստ վիտամիններով ու հանքանյութերով: Բացի այդ, հարկավոր է ճիշտ պլանավորել օրակարգը: Ուշադրություն դարձնել ոտնաթաթի թերությունների ուղղմանը նպաստող ճիշտ կոշիկի ընտրությանը, մշտական շարժողական ակտիվությանը` ներառյալ զբոսանքները, մարմնամարզությունը, լողն ու նույնիսկ զբոսաշրջությունը: Պետք է փորձել  ձերբազատվել վնասակար սովորույթներից, ինչպիսիք են մեկ ոտքի վրա կանգնելը, նստելու սխալ դիրքը: Հարկավոր է հետևել, որ բեռը` ուսապայուսակի ու  պարզապես պայուսակի ծանրությունը հավասարաչափ բաշխվի: Պետք է մշտապես երեխային բժշկի հսկողության տակ պահել` վաղ հասակում խնդիրն ու խախտումները հայտնաբերելու նպատակով:

Սկոլիոզը դպրոցականի մոտ

Սկոլիոզը հայտնաբերելու համար հարկավոր է դիմել մանուալ բժշկին: Հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու դեպքում այն վերացնելու հավանականությունը  90% է:Իսկ դրա համար հարկավոր է երեխային «թարմ աչքով» նայել:

Ուշադրություն դարձրեք` արդյոք միևնո՞ւյն մակարդակի վրա են ձեր երեխայի աչքերը, ականջները, ուսերն ու թիակները, մատների ծայրերը: Ստուգեք կոնքոսկրի աջ և ձախ կողմի մակարդակը:

Ի դեպ, ուշադրություն դարձրեք, թե ձեր երեխայի կոշիկները որ կողմից են մաշվում. եթե մաշվածությունը կողքերից է, ապա դա ահազանգ է, տարեք երեխային բժշկի մոտ խորհրդակցության: Երբեմն ծնողները կարծում են, որ խնդիրը  կարելի է ինքնուրույն բուժել` երեխային որևիցե սպորտաձևի խմբակ տանելով: Սակայն հիշեք, որ սա այն խնդիրն է, որը պետք է վերացնել մասնագետի հետ: Իսկ առողջարարական այդ միջոցառումներն էլի են հարկավոր, սակայն բժշկի աշխատանքն ամրապնդելու նպատակով ու բժշկի նշանակմամբ:

Մենք բոլորս` որպես ծնող ու հասարակության անդամ, ցանկանում ենք, որ մեր երեխաներն ու մեր հասարակության անդամները ֆիզիկապես առողջ լինեն, գեղեցիկ ու ճիշտ կեցվածք ունենան, գերազանց առողջություն ու սթափ մտքի տեր լինեն:

Ինչպե՞ս կարելի է խուսափել սկոլիոզից

Իզուր չէ, որ մանուկ հասակում ու դպրոցական տարիներին մեծերը հանդիմանում են` ուղիղ նստիր, մեջքդ շտկիր, հետևում են, որ լույսի դիրքը ճիշտ լինի գրելու ժամանակ: Սկոլիոզի արմատները գալիս են  դպրոցական տարիներից: Ողնաշարի ծռման խնդիրները դպրոցականների մեծամասնության մոտ եղել ու լինում են սխալ դիրքի ու կեցվածքի հետևաքնով:

Երբեմն անհաջող են լինում նստարանները, երեխաներին նստեցնում են` հաշվի չառնելով նրանց հասակը, մեջքի կորությունը` պայմանավորված բոյով, նստարանի ու համակարգչի առջև անցկացրած երկար ժամերը, մեկ ուսին ծանր պայուսակ կրելը:

Պետք է հետևել լույսի ճիշտ դիրքին, քնել կոշտ ներքնակին: Իսկ եթե այնուամենայնիվ երեխայի մոտ հայտնաբերվել է սկոլիոզ, ապա պետք է բուժական ֆիզկուլտուրայի խմբակ տանել:

Հարկավոր է հիշել, որ նստած աշխատանքի դեպքում ուրաքանչյուր 20 րոպեն մեկ հարկավոր է ընդմիջել աշխատանքը:

Պետք է հաճախակի փոփոխել ոտքերի դիրքը:

Երեխան հետո` հասուն կյանքում է հասկանում, թե ինչ է նշանակում գեղեցիկ կեցվածքը: Ցավոք, շատ ճշմարտություններ գնահատելու համար շատ ժամանակ է պահանջվում մեզանից:

 

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Լիարժեք մանկություն` առանց գաջեթների
ՀՀ ԱՆ. Լիարժեք մանկություն` առանց գաջեթների

Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:

Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...

Լրահոս երեխաների մասին
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. երեխաների կաթնատամները ինչպես խնամել և բուժել
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. երեխաների կաթնատամները ինչպես խնամել և բուժել

Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...

Լրահոս երեխաների մասին
Երեխայի կյանքի առաջին պատվաստումները․ իմունականխարգելման եվրոպական շաբաթ. morevmankan.am
Երեխայի կյանքի առաջին պատվաստումները․ իմունականխարգելման եվրոպական շաբաթ. morevmankan.am

Ապրիլի 24-ից մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը: Այն Եվրոպայում ապրիլի վերջին շաբաթում իրականացվող ամենամյա իրադարձություն է` միտված բարձրացնելու պատվաստումների կարևորության մասին...

Հրատապ թեմա Հայաստանում
Նորածինների կոնքազդրային հոդի սոնոգրաֆիա՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com
Նորածինների կոնքազդրային հոդի սոնոգրաֆիա՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ներդրվել է կոնքազդրային հոդի դիսպլազիայի սկրինինգային ծրագիր: Կոնքազդրային հոդերի դիսպլազիան բնածին է ՝ պայմանավորված կոնքի ոչ ճիշտ զարգացումով և կարող է առաջացնել ազդրի գլխիկի հոդախախտ...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լրահոս երեխաների մասին Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Եթե հիվանդացել է կերակրող մայրը. ի՞նչ անել. morevmankan.am
Եթե հիվանդացել է կերակրող մայրը. ի՞նչ անել. morevmankan.am

Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...

Լրահոս երեխաների մասին
Ինչո՞ւ ապագա ծնողները պետք է պահպանեն պորտալարային արյունը. biostem.am
Ինչո՞ւ ապագա ծնողները պետք է պահպանեն պորտալարային արյունը. biostem.am

Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար  պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ոչ երիտասարդ ծնողներից ծնված երեխաներն առավել պակաս վարքի խնդիրներ ունեն. armeniamedicalcenter.am
Ոչ երիտասարդ ծնողներից ծնված երեխաներն առավել պակաս վարքի խնդիրներ ունեն. armeniamedicalcenter.am

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...

Լրահոս երեխաների մասին
Երբեմն հանդիպող վիճակներ և սխալ մոտեցումներ շարքից` երկարատև հազ. կլինիկական դեպք. arabkirjmc.am
Երբեմն հանդիպող վիճակներ և սխալ մոտեցումներ շարքից` երկարատև հազ. կլինիկական դեպք. arabkirjmc.am

Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...

Լրահոս երեխաների մասին
Երեխայի վատ տրամադրությունը պետք է ահազանգ լինի. կլինիկական դեպք. arabkirjmc.am
Երեխայի վատ տրամադրությունը պետք է ահազանգ լինի. կլինիկական դեպք. arabkirjmc.am

2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...

Լրահոս երեխաների մասին
Ասեղնաբուժությունը կարող է փրկել երեխաներին խիթից
Ասեղնաբուժությունը կարող է փրկել երեխաներին  խիթից

Խիթը 2 շաբաթականից 4 ամսական երեխաների շրջանում տարածված վարքային համախտանիշ է, որը բնութագրվում է չափազանց ուժեղ և երկարատև լացի նոպաներով: Խիթով տառապող երեխաները լալիս են գրեթե...

ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ Լրահոս երեխաների մասին
Մանկական ծծակները կարող են վտանգավոր լինել. news.am
Մանկական ծծակները կարող են վտանգավոր լինել. news.am

Ամերիկացի հետազոտողները մանկական պլաստմասե ծծակներում առողջության համար վտանգավոր քիմիական բիսֆենոլ А նյութ են հայտնաբերել, որը երեխայի օրգանիզմում խախտում է հորմոնալ հավասարակշռությունը եւ նպաստում է...

Լրահոս երեխաների մասին
Օրվա սխալ ռեժիմը` երեխաների ճարպակալման պատճառ. news.am
Օրվա սխալ ռեժիմը` երեխաների ճարպակալման պատճառ. news.am

Երեխայի ավելորդ քաշը կամ ճարպակալումը կարող է մի շարք առողջական խնդիրների, նաեւ հոգեբանական վիճակի վատացման պատճառ դառնալ։ Լոնդոնի Համալսարանական քոլեջի (University College London) գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը Լրահոս երեխաների մասին
Արդյո՞ք ընդհանուր անզգայացումը վտանգավոր է երեխաների համար. news.am
Արդյո՞ք ընդհանուր անզգայացումը վտանգավոր է երեխաների համար. news.am

Ընդհանուր անզգայացումը երեխաների համար վտանգավոր չէ եւ չի ազդում նրանց մտավոր ունակությունների վրա. վաղ մանկության տարիքում անզգայացմամբ վիրահատության ենթարկվածները մյուսներից...

Լրահոս երեխաների մասին ԼՈՒՐԵՐ: Անեսթեզիոլոգիա
Քնելուց առաջ գաջեթների օգտագործումն ազդում է երեխաների քնի որակի վրա. հետազոտություն. tert.am
Քնելուց առաջ գաջեթների օգտագործումն ազդում է երեխաների քնի որակի վրա. հետազոտություն. tert.am

Երեխաները, ովքեր քնելուց առաջ օգտվում են սմարթֆոններից ու պլանշետներից, երկու անգամ ավելի հաճախ են տառապում քնի խանգարումներից, քան այն երեխաները, ովքեր դրանցից չեն օգտվում: Այս եզրահանգման են եկել Լոնդոնի...

Լրահոս երեխաների մասին
Միապաղաղությունը կարող է արգելակել մանկական ուղեղի զարգացումը. 1in.am
Միապաղաղությունը կարող է արգելակել մանկական ուղեղի զարգացումը. 1in.am

Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ միապաղաղ գործողություններն ու զգացմունքները բացասաբար են ազդում մանկական ուղեղի գործունեության վրա, հայտնում է gogetnews.info-ն: Գիտնականների կարծիքով՝ արտաքին միջավայրը...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Լրահոս երեխաների մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ